14:14  ,  22 հունիսի, 2024

Բուֆոն․ Տպավորված եմ Իսպանիայի թիմի խաղաոճից

Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ, ազգային թիմի մարզչական թիմի անդամ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Իսպանիայից կրած 0:1 հաշվով պարտությունը։

«Պետք է արժանին մատուցել Իսպանիային։ Տպավորված եմ նրանց խաղաոճից։ Մրցակիցը կարողանում էր մշտապես ստեղծել թվային առավելություն առանձին գոտիներում։ Մեզ թույլ չէին տալիս շնչել՝ գնդակը վերահսկելով մի քանի րոպե շարունակ։ Լավ է, որ պարտվեցինք 0:1 հաշվով։

Եթե Դոնարուման այդ ինքնագոլն էլ կանխեր, ես նրան 10 գնահատական կտայի։ Դոնարուման հետ մղեց մրցակցի բոլոր հարվածները եւ անառիկ էր»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է AS-ը։

Դոնարուման 7 սեյվ էր կատարել այդ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում