21:33  ,  21 հունիսի, 2024

«Ալ Հիլյալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Լեաուի համար

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի  25-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին եւ պատրաստ է այս ամռանը նրա տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո, հաղորդում է Calciomercato-ն։

«Ալ Հիլյալը» տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձ կառաջարկի Ռաֆայել Լեաուին։ Այժմ նա ստանում է 7 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում Ռաֆայել Լեաուն մասնակցել է 34 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս