08:56  ,  21 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Արգենտինան մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ամերիկայի գավաթում։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Կանադայի թիմին։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ)։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ

A խմբում ընդգրկված են նաեւ Չիլիի եւ Պերուի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում