11:47  ,  20 հունիսի, 2024

Կրոսը կատարել է 124 ճշգրիտ փոխանցում՝ Չավիի ռեկորդից 3 փոխանցում քիչ

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը կատարել է 124 ճշգրիտ փոխանցում, հաղորդում է Opta-ն։ Գերմանիան 2:0 հաշվով հաղթել է Հունգարիային եւ A խմբում երկու հաղթանակից հետո 6 միավորով ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ սա երկրորդ ցուցանիշն է հիմնական ժամանակում ավարտված խաղում։ Ռեկորդակիրը Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին է, որը Եվրո-2012-ին Իռլանդիայի դեմ խաղում 127 ճշգրիտ փոխանցում է կատարել։

Կրոսը 124 փոխանցումից 56-ն առաջ է կատարել, Չավին՝ միայն 20-ը։

Եվրո-2024-ից հետո Կրոսը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով