10:37  ,  20 հունիսի, 2024

Տոնի Կրոս․ Հաճելի է, որ հավաքականը դարձյալ սկսել է ուրախացնել իր երկրին

Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Հունգարիայի նկատմամբ Եվրո-2024-ի խմբային մրցաշարի երկրորդ տուրում եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։

«Միշտ կարեւոր է հաստատել առաջին հաղթանակը։ Մենք հազվադեպ ենք հաղթել խոշոր մրցաշարերի առաջին երկու հանդիպումներում։ Հունգարիային հաղթելը շատ ավելի բարդ էր, քան առաջին տուրում Շոտլանդիային։ Բայց մենք հաղթահարեցինք ճնշումը եւ վստահ հաղթանակ տարանք։

Սա շատ կարեւոր է, քանի որ թիմին հաղորդում է հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Հաճելի է, որ հավաքականը դարձյալ սկսել է ուրախացնել իր երկրին։ Զգում եմ, որ մենք ունենք ամրությունը, որը մեզ կմոտեցնի նպատակի իրագործմանը»,- Կրոսի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ին։

Տոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով