18:14  ,  19 հունիսի, 2024

Մբապե․ Առանց ռիսկերի չկան հաղթանակներ

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ինստագրամում արած գրառումով ակնարկել է, որ կմասնակցի Նիդերլանդների թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը։

Ավստրիայի թիմի դեմ առաջին տուրի հանդիպման (1:0) վերջին րոպեներին Մբապեն ստացել էր քթի վնասվածք։ Նրա համար պատրաստելու են պաշտպանիչ դիմակ։

«Առանց ռիսկերի չկան հաղթանակներ»,- գրել է Մբապեն։

Ֆրանսիայի եւ Նիդերլանդների հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին։

View this post on Instagram

A post shared by Kylian Mbappé (@k.mbappe)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով