16:00  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Խորվաթիայի եւ Ալբանիայի մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում կհանդիպեն B խմբում ընդգրկված Խորվաթիայի եւ Ալբանիայի հավաքականները։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Խորվաթիա․ Լիվակովիչ, Յուրանովիչ, Շուտալո, Գվարդիոլ, Պերիշիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Կովաչիչ, Մայեր, Պետկովիչ, Կրամարիչ։

Ալբանիա․ Ստրակոշա, Ջիմսիթի, Այեթի, Հյուսայ, Միթայ, Լյաչի, Ասլանի, Ռամադանի, Ասանի, Բայրամի, Մանայ։

Հանդիպումը Համբուրգում կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Առաջին տուրում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել է իսպանացիներին, Ալբանիան 1:2 հաշվով պարտվել է իտալացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով