01:32  ,  19 հունիսի, 2024

Davis Cup Europe․ Հայաստանի թիմը հաղթեց փլեյ-օֆֆում եւ դուրս եկավ երրորդ խումբ

Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը դուրս է եկել աշխարհի թիմային առաջնության (Davis Cup Europe) երրորդ խումբ:

Ալբանիայի մայրաղաքաք Տիրանայում անցկացված մրցաշարում Վահե Ավետիսյանի գլխավորած հավաքականը 3 խաղում տարավ երկու հաղթանակ, կրեց մեկ պարտություն:

Հայաստանի թիմը հանդես եկավ 4-րդ խմբի A զամբյուղում Ալբանիայի եւ Մալթայի հետ:

Հունիսի 12-ին առաջին շրջանում 3:0 հաշվով հաղթեց Ալբանիայի թիմին:

Միքայել Ավանեսյան - Մարտին Մուեդինի՝ 7:5, 6:0

Հարություն Սոֆյան - Դանիել Օստապ՝ 3:6, 7:6 (7:4), 7:6 (7:3)

Զուգախաղ՝ Միքայել Ավետիսյան, Հենրիկ Նիկողոսյան-Դենիս Գաբա, Խոան Սուրա՝ 6:4, 6:3:

Հունիսի 13-ին երկրորդ շրջանում Հայաստանի թիմը 0:3 հաշվով պարտվեց Մալթային:

Միքայել Ավանեսյան-Լիամ Դելիչատա՝ 1:6, 3:6

Սեդրակ Խաչատրյան-Ալեքս Դեգաբրիելե՝ 4:6, 0:6

Զուգախաղ՝ Միքայել Ավետիսյան, Հենրիկ Նիկողոսյան- Ալեքս Դեգաբրիելե, Լիամ Դելիչիտա՝ 1:6, 2:6:

Վահե Ավետիսյանի գլխավորած հավաքականը երկու խաղում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 2:1 հաշվով պարտության մատնեց Սան Մարինոյի հավաքականին:

Ֆիլիպո Տոմեսանի- Միքայել Ավանեսսյան՝ 4:6, 4:6

Մարկո Դե Ռոսի- Սեդրակ Խաչատրյան՝ 6:0, 6:2

Զուգախաղ՝ Մարկո Դե Ռոսի, Ֆիլիպո Տոմեսանի- Հենրիկ Նիկողոսյան, Հարություն Սոֆյան՝ 6:3, 6:1:

Դեւիսի գավաթի 2024 թվականի արդյունքներով Հայաստանի եւ Մալթայի  հավաքականներն անցել են 3-րդ խումբ։

Հայաստանի մինչեւ այս ամենաբարձր արդյունքը եղել է 2001 եւ 2004 թվականներին 2-րդ խմբի քառորդ եզրափակիչը, որտեղ թիմում խաղում էր Օլիմպիական խաղերին մասնակցած միակ հայ թենիսիստ, աշխարհի լավագույն 50-ի (38) մեջ ընդգրկված Սարգիս Սարգսյանը։

Եվրոպայի 3-րդ խմբում հանդես են գալիս Սլովենիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Կիպրոսի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Կոսովոյի թիմերը:

Վահե Ավետիսյանի գլխավորած թիմի կազմում հանդես են գալիս՝ Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սեդրակ Խաչատրյանը եւ 1999-2009  թվականների Հայաստանի չեմպիոն, մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի մարզական փառատոնի չեմպիոն, ամերիկաբնակ Հարություն Սոֆյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում