01:05  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Ռոնալդուի եւ Պեպեի ռեկորդները

Պորտուգալիայի հավաքականի վետերաններ Պեպեն ու Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունների ռեկորդներ են սահմանել՝ մասնակցելով Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը Չեխիայի թիմի դեմ։

39-ամյա Ռոնալդուն դարձավ առաջինը, ում հաջողվեց մասնակցել 6 ԵԱ-ի։ 41-ամյա Պեպեն դարձավ ԵԱ-ի մասնակցած ավագագույն ֆուտբոլիստը։

Պորտուգլիան Չեխիայի հավաքականի նկատմամբ տարել է կամային հաղթանակ 2:1 հաշվով։ Ռոնալդուն ու Պեպեն մեկնարկային կազմում խաղացել են առանց փոխարինման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով