00:34  ,  19 հունիսի, 2024

«Ուրարտուի» ուկրաինացի նորեկը

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ուկրաինացի հարձակվող Արտյոմ Պոլյարուսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Պոլյարուսը «Ուրարտու» է տեղափոխվել լեհական «Զագլեբիե Սոսնովեցից», որտեղ ավարտված մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում