16:17  ,  18 հունիսի, 2024

ՉԼ․ «Փյունիկը» կմրցի Մինսկի «Դինամոյի» հետ

Տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կմրցի  Բելառուսի «Դինամո Մինսկի» հետ։ Առաջին հանդիպումը կանցկացվի Մինսկում։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով