12:07  ,  17 հունիսի, 2024

Բելգիայի թիմի գլխավոր մարզիչը՝ Եվրո-2024-ի ֆավորիտների մասին

Բելգիայի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն չի ներառել իր ղեկավարած թիմին Եվրո-2024-ի ֆավորիտների թվում։

«Ֆրանսիան հրաշալի դիրքերում է, բայց Պորտուգալիան էլ ֆանտաստիկ մրցելույթ է ունեցել ընտրական փուլում։ Իսպանիան ու Անգլիան եւս ֆավորիտների թվում են։ Եվ, իհարկե, Գերմանիան տանը, հավանաբար, կլինի տիտղոսի գլխավոր հավակնորդներից»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Բելգիայի հավաքականը կմեկնարկի հունիսի 17-ին՝ մրցելով Սլովակիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում