23:11  ,  15 հունիսի, 2024

Եվրո-2024․ Բայրամին 23-րդ վայրկյանին գրավեց Իտալիայի թիմի դարպասը (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում տիտղոսը պաշտպանող Իտալիայի հավաքականը մրցում է ալբանացիների հետ եւ պարտվում է 0:1 հաշվով։

Արդեն 23-րդ վայրկյանին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց իտալական «Սասուոլոյի» պաշտպան Նեդիմ Բայրամին (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս