00:57  ,  15 հունիսի, 2024

Եվրո-2024. Գերմանիան մեկնարկեց տպավորիչ հաղթանակով՝ 5:1 (տեսանյութ)

Ֆուտբոլային Եվրո-2024-ի բացման խաղում կազմակերպիչ երկիր Գերմանիայի հավաքականը Մյունխենում ընդունեց Շոտլանդիայի հավաքականին եւ հաղթեց 5:1 հաշվով։

10-րդ րոպեին աչքի ընկավ Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (տեսանյութ

19-րդ րոպեին գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ

44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց եւ հեռացվեց  Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա պաշտպան Ռայան Պորտեուսը։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Լոնդոնդի «Արսենալի» 25-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը (տեսանյութ

68-րդ րոպեին Գերմանիայի թիմի չորրորդ գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ

87-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը (տեսանյութ

Ավելացված ժամանակում հաշիվը 5:1 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 30-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանը (տեսանյութ

Գերմանիայի հավաքականի համար սա ամենախոշոր հաշվով հաղթանակն է Եվրոպայի առաջնություններում։

A խմբի առաջին տուրի մյուս խաղում հունիսի 15-ին կմրցեն Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։

Եվրո-2024, A խումբ, առաջին տուր

Գերմանիա - Շոտլանդիա՝ 5:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 10, Ջամալ Մուսիալա, 19, Կայ Հավերց, 44+1, Նիկլաս Ֆյուլկրուգ, 68, Էմրե Ջան, 90+3 - Անտոնիո Ռյուդիգեր, 87, ինքնագոլ

Հեռացում՝ Ռայան Պորտեուս (Շոտլանդիա), 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով