20:11  ,  14 հունիսի, 2024

Մատվեյ Սաֆոնովը տեղափոխվեց ՊՍԺ

Ռուսաստանցի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ։  25-ամյա խաղացողի պայմանագիրը փարիզյան ակուբի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։

2015-2024-ին Մատվեյ Սաֆոնովը հանդես էր գալիս ռուսական «Կրասնոդարում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2029թ․։ 2021 թվականից նա Ռուսաստանի հավաքականի անդամ է։

Transfermarkt-ը Մատվեյ Սաֆոնովի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով