14:06  ,  14 հունիսի, 2024

Սաութգեյթ․ Մենք կփորձենք անել այն, ինչ Անգլիայի հավաքականը երբեք չի արել

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2024-ում իր նպատակների մասին։

«Մենք կփորձենք անել այն, ինչ Անգլիայի հավաքականը երբեք չի արել եւ հուզված եմ այդ սպասումից։ Մենք երբեք չենք հաղթել Եվրոպայի առաջնությունում, մենք երբեք տիտղոս չենք նվաճել Անգլիայից դուրս։

Շատ մարդիկ կարծում են, որ այս անգամ հեշտ կլինի, բայց այն փաստը, որ նախկինում երբեք չենք նվաճել այս տիտղոսը՝ ընդգծում է, որ շատ բարդ է լինելու»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիան (հունիսի 16), Դանիան (հունիսի 20) եւ Սլովենիան (հունիսի 25)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում