11:07  ,  14 հունիսի, 2024

«Ժիրոնայի» ավագը տեղափոխվեց «Բայեր»

Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ժիրոնայի» ավագ, 26-ամյա իսպանացի կիսապաշտապն Ալեյշ Գարսիան տեղափոխվեց Գերմանիայի չեմպիոն «Բայեր», հաղորդում է Լեւերկուզենի ակումբի կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Տրանսֆերի գումարը կազմել է 18 միլիոն եվրո։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Ալեյշ Գարսիան մասնակցել է 37 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում