12:05  ,  14 հունիսի, 2024

Ռոնալդու․ Հավաքականի այս սերունդն արժանի է Եվրոպայի տիտղոսի

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ կնվաճեն Եվրո-2024-ի տիտղոսը։

Խմբային փուլում Պորտուգալիայի մրցակիցները կլինեն Չեխիան, Թուրքիան եւ Վրաստանը։

«Կարծում եմ՝ հավաքականի այս սերունդն արժանի է Եվրոպայի առաջնության տիտղոսի։ Մենք պետք է երազենք, իսկ երազելը լավ է։

Ես ինձ լավ եմ զգում, պատրաստ եմ։ Մենք ցանկանում ենք հաղթել, եւ դա շատ կարեւոր է։ Ինձ համար ռեկորդները չեն նպատակը։ Դրանք ինքնաբերաբար են ստացվում։ Գլխավորը հաճույք ստանալն է եւ ուժերի առավելագույնը ցուցադրելը։

Թիմում բոլորը հանգիստ են, ոչ մի լարվածություն չկա։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Al Nassr Zone-ը։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոն է դարձել 2016-ին՝ եզրափակիչում հաղթելով ֆրանսիացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով