20:06  ,  13 հունիսի, 2024

«Բավարիայի» ճապոնացի նորեկը

Մյունխենի «Բավարիան» «Շտուտգարտից» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի պաշտպան Հիրոկի Իտոյին, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

«Շտուտգարտը» հայտնել էր, որ «Բավարիան» օգտվել է հրաժարագնից, որը 30 միլիոն եվրո է։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Իտոն մասնակցել է 26 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում