15:09  ,  13 հունիսի, 2024

Ֆոնսեկան՝ «Միլանի» գլխավոր մարզիչ

«Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան, հաղորդում է ակումբի կայքը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

Իտալական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր իտալացի Ստեֆանո Պիոլիի հեռանալուց հետո։

Ֆոնսեկայի նախորդ թիմը ֆրանսիական «Լիլն» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականից։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Լիլը» գրավել է չորրորդ տեղը։ Իտալիայում Ֆոնսեկան գլխավորել է նաեւ «Ռոման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս