19:03  ,  30 մայիսի, 2024

Եվրո-2024․ Դանիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանդը հրապարակել է կազմը, որը կմասնակցի Եվրո-2024-ին։

Խմբային փուլում Դանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Անգլիայի, Սերբիայի եւ Սլովենիայի թիմերը։

Դարպասապահներ․ Կասպեր Շմեյխել («Անդերլեխտ»), Ֆրեդերիկ Ռենով («Ունիոն Բեռլին»), Մադս Հերմանսեն («Լեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ․ Անդրեաս Կրիստենսեն («Բարսելոնա»), Սիմոն Կյաեր («Միլան»), Յանիկ Վեստերգոր («Լեսթեր Սիթի»), Յոակիմ Անդերսեն («Քրիսթալ Փելաս»), Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ»), Յոակիմ Մելե («Վոլֆսբուրգ»), Վիկտոր Կրիստիանսեն («Բոլոնիա»), Ալեքսանդր Բա («Բենֆիկա»), Ռասմուս Կրիստենսեն («Լիդս»)։

Կիսապաշտպաններ․ Կրիստիան Էրիկսեն («Մանչեսթեր Յունայթեդ»), Թոմաս Դիլեյնի («Անդերլեխտ»), Պիեր-Էմիլ Հոյբերգ («Տոտենհեմ»), Մատիաս Իենսեն, Կրիստիան Ներգոր (երկուսն էլ՝  «Բրենթֆորդ»), Մորտեն Յուլմանդ («Սպորտինգ»)։

Հարձակվողներ․ Ռասմունս Հոյլունդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Յոնաս Վինդ («Վոլֆսբուրգ»), Անդերս Դրեյեր, Կասպեր Դոլբերգ (երկուսն էլ՝ «Անդերլեխտ»), Անդրեաս Օլսեն («Բրյուգե»), Յուսուֆ Պոուլսեն («Լայպցիգ»), Միկել Դամսգոր («Բրենթֆորդ»), Յակուբ Բրուուն Լարսեն («Բարնլի»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս