18:09  ,  30 մայիսի, 2024

Ռուբեն Նազարեթյան․ Բարդ խմբում ենք հայտնվել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է Եվրո-2026-ի  որակավորման հիմնական փուլի վիճակահանության արդյունքները։

Հայաստանի հավաքականը 6-րդ ընտրական խմբում կմրցի Ալբանիայի, Դանիայի և Ղազախստանի թիմերի հետ։

«Բավական բարդ խմբում ենք հայտնվել։ Մրցակիցները, իրոք, ուժեղ են։ Գիտեինք, որ հիմնականո փուլում թույլ մրցակիցներ չեն լինում։

Ղազախստանը Եվրոպայում իր վարկանիշով երրորդ ընտրանին է․ մյուս երկուսը նույնպես բավական լավ հավաքականներ են, բայց մենք ունենք ուժեղ ընտրանի և փորձելու ենք ամեն ինչ անել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:

Հիմնական փուլի 10 խմբերում առաջին տեղերը զբաղեցրած երկրների հավաքականները կնվաճեն Եվրո-2026-ի ուղեգիր։

Եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան առանց պայքարի կստանան մասնակցության իրավունք։  Մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Հիմնական փուլի հանդիպումներն անցկացվելու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս