17:06  ,  30 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Արթուր Բազեյանը դուրս մնաց պայքարից

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանն ավարտեց պայքարը  Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Արթուր Բազեյանը 1:4 հաշվով պարտվեց ֆիլիպինցի Կառլո Պաալամին։

Որակավորման փուլում Արթուր Բազեյանը հաղթել էր Մարոկկոն ներկայացնող Իմադ Ազուլին, 1/16 եզրափակիչում՝ Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Յաշաշին։

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից ավելի վաղ պայքարն ավարտել էին նաեւ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին:

Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում