16:06  ,  30 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Արինա Սաբալենկայի վստահ հաղթանակը

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 83-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիժիմային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 4 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 139-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսան, որը 4:6, 6:1, 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 39-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւային։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս