15:29  ,  30 մայիսի, 2024

Անչելոտի․ Պետք չէ կպչուն գաղափարներով բարդացնել ֆուտբոլը

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆուտբոլի մասին իր պատկերացումների մասին, նաեւ նշել է, թե որ ակումբում է ավարտելու մարզչական կարիերան։

«Ֆուտբոլը ե՛ւ բարդ է, ե՛ւ պարզ է։ Բայց հասարակն ավելի շատ է։ Ֆուտբոլի համար կիրք է պետք։ Պետք չէ կպչուն գաղափարներով բարդացնել այս խաղը։ Սեւեռուն գաղափարները հիվանդություն են։ Բարեբախտաբար, ես չունեմ այդպիսի խնդիրներ։ Նախկինի նման շատ կիրք ունեմ ֆուտբոլում։

Ես կարիերաս կավարտեմ «Ռեալում»։ Բայց նախքան այդ ցանկանում եմ եւս մեկ տիտղոս նվաճել Չեմպիոնների լիգայում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է La Repubblica-ն։

Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս