14:44  ,  30 մայիսի, 2024

Սպալետի․ Կարծես՝ դրախտում լինեմ

Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Եվրո-2024-ում սպասելիքների մասին։

«Սա իմ կարիերայի ամենաբարձր կետն է։ Կարծես՝ հիմա դրախտում լինեմ, քանի որ պատկերացնել անգամ չէի կարող, որ եբեւէ Իտալիայի հավաքականին կպատրաստեմ Եվրոպայի առաջնության։

Մենք կձգտենք առավելագույնը ցուցադրել Եվրո-2024-ի ամեն խաղում։

Մեր կազմում հիմա ուժեղագույն ֆուտբոլիստներ կան։ Մեր պարտականությունն է նրանց դարձնել ամբողջական թիմ։

Եթե կարողանանք համախմբվել, մենք կկարողանանք հավասար պայքար մղել ամենաուժեղ թիմերի հետ»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Խմբային փուլում Իտալիայի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Իսպանիայի եւ Ալբանիայի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս