13:44  ,  30 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Նարեկ Մանասյանի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։

92 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բոբան Իլիոսկիին։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկավարտվի հունիսի 3-ին:

Հայաստանի բռնցքամարտիկները օլիմպիական ուղեգիր դեռ չունեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս