11:38  ,  30 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Յանիկ Սիները երրորդ շրջանում է

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Իտալացի թենիսիստը 6:4, 6:2, 6:4 պարտության մատնեց աշխարհի 124-րդ ռակետ, ֆրանսիացի Ռիշար Գասկեին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 15 րոպե։

Երրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 56-րդ ռակետ, ռուսաստանցի Պավել Կոտովը, որը 7:6 (7:5), 6:4, 1:6, 7:6 (7:5) հաշվով հաղթեց աշխարհի 98-րդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկային։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով