00:01  ,  30 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Իգա Շվյոնտեկը պարտության մատնեց Նաոմի Օսակային

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Լեհ թենիսիստուհին 7:6 (7:1), 1:6, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 134-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 58 րոպե։

Երրորդ շրջանում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 42-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովայի եւ աշխարհի 135-րդ ռակետ, հոլանդացի Յանա Ֆետի դիմակայության հաղթողը։

Իգա Շվյոնտեկը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով