23:00  ,  29 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Գուրգեն Մադոյանը պարտվեց

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարն ավարտեց Հայաստանի թիմից 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որն անցկացրեց չորրորդ մենամարտը։

1/8 եզրափակիչում նա 0:5 հաշվով պարտվեց մոլդովացի Վասիլե Չեբոտարիին։

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից ավելի վաղ պայքարն ավարտել էր նաեւ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

Վերջին վարկանիշային մրցաշարում շարունակում են պայքարը Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ),

կանանցից՝ Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկավարտվի հունիսի 3-ին:

Հայաստանի բռնցքամարտիկները դեռ չունեն օլիմպիական ուղեգիր։

Ֆոտո՝ ՀԲՖ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում