21:06  ,  29 մայիսի, 2024

Երեւանում կանցկացվի հրաձգության Եվրոպայի առաջնություն

Երևանը 2026 թվականին կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։

Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Առաջնությունը կընդգրկի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան մրցաձևերը։

Բուլղարիան, որը նույնպես հյուրընկալելու հայտ էր ներկայացրել․ կընդունի 2026թ․ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում