19:41  ,  29 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Ալկարասը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 176-րդ ռակետ, հոլանդացի Իեսպեր դե Յոնգի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:3, 6:4, 2:6, 6:2։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 9 րոպե։

21-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդայի եւ աշխարհի 494-րդ ռակետ, հարավկորեացի Կվոն Սոն Ուի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով