19:25  ,  29 մայիսի, 2024

Կոմպանին՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ

38-ամյա բելգիացի Վենսան Կոմպանին գլխավորեց Մյունխենի «Բավարիան», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Կոմպանին կնքել է երեք տարվա պայմանագիր։ Նա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց գերմանացի Թոմաս Տուխելին։

Կոմպանիի նախորդ ակումբն անգլիական «Բարնլին» էր, որը մարզիչի պայմանագրի միակողմանի խզման համար «Բավարիայից» կստանա 12 միլիոն եվրո փոխհատուցում։

Կոմպանին 2022 թվականից էր գլխավորում «Բարնլին», որն Անգլիայի ավարտված առաջնությունում գրավեց նախավերջին տեղը եւ դուրս մնաց Պրեմիեր լիգայից։ Կոմպանին նախկինում գլխավորել է նաեւ բելգիական «Անդերլեխտը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում