17:43  ,  29 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Անի Հովսեփյանը հաղթեց առաջին մենամարտում (տեսանյութ)

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը։

66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչն ուժեղ էր նիգերիացի Բլեսինգ Օրայկվեից։

Մայիսի 29-ին հաղթանակ էր տարել նաեւ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, որը +92 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում ուժեղ էր Բահրեյնը ներկայացնող Դենիս Լատիպովից։

Երեկոյան մրցահերթում 1/8 եզրափակիչի մենամարտ կանցկացնի 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որի մրցակիցը կլինի մոլդովացի Վասիլի Չեբոտարին։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին:

Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում