17:12  ,  29 մայիսի, 2024

Մբապե․ Ցանկանում եմ պատմություն կերտել հավաքականի հետ

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող, աշխարհի չեմպիոն եւ փոխչեմպիոն Կիլիան Մբապեն հույս է հայտնել, որ Եվրոպայի առաջնությունում կկարողանան նվաճել տիտղոսը։

«Ունենք միայն մեկ նպատակ։ Երկու տարի առաջ մենք աշխարհի առաջնության եզրափակիչում էինք, եւ մեր նպատակն անխուսափելիորեն դարձյալ եզրափակիչում լինելն է։ Հեշտ չի լինի, քանի որ շատ են մրցունակ հավաքականները։

Ես արդեն հաղթել եմ աշխարհի առաջնությունում եւ Ազգերի լիգայում։ Եթե հաղթեմ նաեւ Եվրո-2024-ում, կնվաճեմ հավաքականի կազմում բոլոր հնարավոր տիտղոսները։ Ես ցանկանում եմ պատմություն կերտել հավաքականի հետ»,- Մբապեի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Եվրո-2020-ում Ֆրանսիան 1/8 եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Շվեյցարիային՝ 4:5։ Ֆրանսիացիներից վերջին հարվածը չէր կարողացել արդյունավետ իրացնել Մբապեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում