16:15  ,  29 մայիսի, 2024

Ֆլիկը գլխավորեց «Բարսելոնան»

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշանակվեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Ֆլիկը փոխարինեց իսպանացի Չավիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում