15:43  ,  29 մայիսի, 2024

Եվրո-2024. Լեհաստանի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ին։

Խմբային փուլում լեհերի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Նիդերլանդների եւ Ավստրիայի հավաքականները։

Դարպասապահներ․ Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»), Լուկաշ Սկորուպսկի («Բոլոնիա»), Մարցին Բուլկա («Նիցա»), Օլիվեր Զիխ («Աստոն Վիլա»)։

Պաշտպաններ․ Բարտոշ Բերեշինսկի («Էմպոլի»), Յան Բեդնարեկ («Սաութհեմփթոն»), Պավել Դավիդովիչ («Վերոնա»), Պավել Բոխնեւիչ («Հերենվեն»), Յակուբ Կիվյոր («Արսենալ»), Տիմոտեուշ Պուխաչ («Կայզերսլաուտերն»), Բարտոշ Սալամոն («Լեխ»), Սեբաստիան Վալուկիեւիչ («Էմպոլի»)։

Կիսապաշտպաններ․ Պշեմիսլավ Ֆրանկովսկի («Լանս»), Կամիլ Գրոսիցկի («Կրակովիա»), Յակուբ Մոդեր («Բրայթոն»), Յակուբ Պետրովսկի («Լուդոգորեց»), Տարաս Ռոմանչուկ («Յագելոնիա»), Բարտոշ Սլիշ («Ատլանտա Յունայթեդ»), Սեբաստիան Շիմանսկի («Ֆեներբահչե»), Դամյան Շիմանսկի (ԱԵԿ), Միխալ Սկուրաս («Բրյուգե»), Կացպեր Ուրբանսկի («Բոլոնիա»), Նիկոլա Զալեւսկի («Ռոմա»), Պյոտր Զելինսկի («Նապոլի»)։

Հարձակվողներ․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»), Արկադիուշ Միլիկ («Յուվենտուս»), Կարոլ Սվիդերսկի («Վերոնա»), Կշիշտոֆ Պյոնտեկ («Իստանբուլ»), Ադամ Բուկսա («Անթալիասպոր»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս