15:05  ,  29 մայիսի, 2024

Հաստատվել է Թայսոն Ֆյուրիի եւ Ալեքսանդր Ուսիկի ռեւանշի օրը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, 37-ամյա ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի (22-0, 14 նոկաուտ) եւ 35-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) ռեւանշը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է մենամարտի կազմակերպիչ Տուրկի Ալ աշ-Շեյխը, որը Սաուդյան Արաբիայի զվարճանքների գլխավոր վարչության ղեկավարն է։

Մայիսի 19-ին Էր Ռիյադում տեղի ունեցած մենամարտում Ալեքսանդր Ուսիկը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել էր Թայսոն Ֆյուրիին եւ 25 տարում դարձել առաջին բացարձակ չեմպիոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում։

WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Ուսիկը խլել էր Ֆյուրիի չեմպիոնական գոտին WBC վարկածով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում