01:11  ,  29 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը բարդ պայքարում հաղթեց առաջին մրցակցին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 142-րդ ռակետ, ֆրանսիացի Պիեր-Յուգե Էրբերի հետ եւ պարտության մատնեց 6:4, 7:6 (7:3), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 63-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենան, որը մեկնարկում 6:3, 7:5, 4:6, 6:2 հաշվով ուժեղ էր աշխարհի 91-րդ ռակետ, ֆրանսիացի Կոնստան Լեստիենից։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով