20:36  ,  28 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Արթուր Բազեյանի երկրորդ հաղթանակը

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակը տարավ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

57 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Արթուր Բազեյանը պարտության մատնեց Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Յաշաշին։

Որակավորման փուլում Արթուր Բազեյանը հաղթել էր Մարոկկոն ներկայացնող Իմադ Ազուլին: 

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին:

Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում