21:32  ,  28 մայիսի, 2024

Ստոյանովիչը, Պեշուկիչը և Պրուդնիկովը հեռացան «Ուրարտուից»

Սերբ պաշտպան Ուրոշ Ստոյանովիչը,  չեռնոգորցի պաշտպան Պերիշա Պեշուկիչը և ռուսաստանցի հարձակվող Նիկոլայ Պրուդնիկովը հեռանում են «Ուրարտուից»։

Նրանց պայմանագրերն ավարտվել են։ Կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Ֆուտբոլիստները միացել էին «Ուրարտուին» 2023 թվականի ամռանը։ Պրուդնիկովն «Ուրարտուի» հետ անցկացրել է 24 հանդիպում և խփել 4 գոլ, Պեշուկիչը անցկացրել է 18 հանդիպում և խփել 1 գոլ, Ստյանովիչը մասնակցել է 22 հանդիպման։

«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ մրցելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով