00:16  ,  29 մայիսի, 2024

Տեդեսկոն պարզաբանել է, թե ինչու Կուրտուան չի մասնակցի Եվրո-2024-ին

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն պարզաբանել է, թե ինչու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի ընդգրկվել հայտացուցակում Եվրո-2024-ի համար։

«Տիբոն ամենասկզբից ազնիվ էր։ Նա բոլորից լավ գիտի իր մարմինը։ Նա նոր է վերադարձել խաղադաշտ վնասվածքներից հետո, իսկ մեծ մրցաշարում ամեն երեք կամ չորս օրը մեկ հանդիպումներն այլ իրավիճակ են։

Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք որոշեցինք, որ Կուրտան պատրաստ չէ Եվրոպայի առաջնությանը»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է RTBF-ն։

Խմբային փուլում Բելգիայի հավաքականի մրցակիցները կլինեն Ռումինիան, Սլովակիան եւ Ուկրաինան։

Դարպասապահներ․ Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ»), Մատց Զելս («Նոթինգեմ Ֆորեսթ»), Թոմաս Կամինսկի («Լուտոն Թաուն»)։

Պաշտպաններ․ Թիմոտի Կաստան («Ֆուլհեմ»), Վաուտ Ֆաս («Լեսթեր Սիթի»), Ակսել Վիտսել («Աթլետիկո Մադրիդ»), Մաքսիմ դե Կեյպեր («Բրյուգե»), Տոմա Մենիե («Տրաբզոնսպոր»), Զենո Դեբաստ, Յան Վերտոնգեն (երկուսն էլ՝ «Անդերլեխտ»), Արթյուր Տեատե («Ռեն»)։

Կիսապաշտպաններ․ Ամադու Օնանա («Էվերտոն»), Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ալ Շաբաբ»), Աստեր Վրանկս («Վոլֆսբուրգ»), Յուրի Տիլեմանս («Աստոն Վիլա»), Օրել Մանգալյա («Նոթինգեմ Ֆորեսթ»), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Արթյուր Վերմերեն («Աթլետիկո Մադրիդ»)։

Հարձակվողներ․ Դոդի Լուկեբակիո («Սեւիլիա»), Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի»), Լոի Օպենդա («ՌԲ Լայպցիգ»), Լեանդրո Տրոսարդ («Արսենալ»), Շառլ դե Կետելարե («Ատալանտա»), Յոհան Բակայոկո («ՊՍՎ Էյնդհովեն»), Ռոմելու Լուկակու («Ռոմա»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում