19:04  ,  28 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Եկատերինա Սիչեւայի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթական մեկնարկ ունեցավ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Եկատերինա Սիչեւան։ 54 կգ քաշային կարգում նա պարտության մատնեց շվեդ Սառա Շվենսոնին, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մայիսի 28-ին երրորդ մենամարտն էր անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ հասել հաղթանակի կանադացի Ջունիոր Պետանկյուրի նկատմամբ։

Երեկոյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգա նաեւ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը կանցկացնի երկրորդ մենամարտը։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկավարտվի հունիսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում