17:13  ,  28 մայիսի, 2024

Լուկա Մոդրիչ․ Երազանքը կիրականանա, եթե ավարտեմ կարիերաս իմ կյանքի ակումբում

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հույս ունի կարիերան ավարտել Արքայական ակումբում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։ Սպասվում է, որ կողմերը մեկ տարով կերկարաձգեն համագործակցությունը։

«Ես միշտ եմ ասել, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»։ Հույս ունեմ, որ այն, ինչ ես եմ ցանկանում, կկատարվի։ Իմ երազանքը կիրականանա, եթե ավարտեմ կարիերաս իմ կյանքի ակումբում։

Իմ ինքնազգացողությունը հուշում է, որ մարզավիճակս եւ վարպետությունս թույլ կտան խաղալ ամենաբարձր մակարդակում։ Այդ հարցում կասկածներ չունեմ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Cadena Cope-ը։

Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում