16:15  ,  28 մայիսի, 2024

Եվրո-2024․ Սերբիայի հավաքականի վերջնական կազմը

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը ներկայացրել է վերջնական կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ին։

Դարպասապահներ․ Վանյա Միլինկովիչ-Սավիչ («Տորինո»), Պրեդրագ Ռայկովիչ («Մալյորկա»), Ջորջ Պետրովիչ («Չելսի»)։

Պաշտպաններ․ Ստրախինյա Պավլովիչ («ՌԲ Զալցբուրգ»), Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), Միլոշ Վելկովիչ («Վերդեր»), Սրջան Բաբիչ («Սպարտակ Մոսկվա»), Ուրոշ Սպայիչ («Ցրվենա Զվեզդա»), Նեմանյա Ստոիչ (ՏՍՑ)։

Կիսապաշտպաններ․ Սաշա Լուկիչ («Ֆուլհեմ»), Նեմանյա Գուդել («Սեւիլիա»), Նեմանյա Մաքսիմովիչ («Խետաֆե»), Իվան Իլիչ («Տորինո»), Սրջան Միյաիլովիչ («Ցրվենա Զվեզդա»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Ալ Հիլյալ»), Դուշան Տադիչ («Ֆեներբահչե»), Լազար Սամարջիչ («Ուդինեզե»), Վելկո Բիրմանչեւիչ («Սպարտա», Պրահա), Ֆիլիպ Կոստիչ («Յուվենտուս»), Ֆիլիպ Մլադենովիչ («Պանատինաիկոս»), Անդրիա Ժիվկովիչ (ՊԱՕԿ), Միյատ Գաչինովիչ (ԱԵԿ)։

Հարձակվողներ․ Ալեքսանդր Միտրովիչ («Ալ Հիլյալ»), Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»), Լուկա Յովիչ («Միլան»), Պետր Ռատկով («ՌԲ Զալցբուրգ»)։

Խմբային փուլում Սերբիայի մրցակիցները կլինեն Անգլիան, Դանիան եւ Սլովենիան։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում