15:10  ,  28 մայիսի, 2024

Անտոնի Մարտիալը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

28-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կողմերը չեն երկարաձգել պայմանագիրը, հաղորդում է ESPN-ը։

2015 թվականից «Մանչեսթեր Յունայթեդում» Անտոնի Մարտիալը մասնակցել է 317 հանդիպման, խփել է 90 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում։

«Այս ակումբը հետք է թողել իմ կարիերայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կլինի իմ սրտում»,- սոցիալական ցանցերում նշել է Անտոնի Մարտիալը։

9 տարի տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնի Մարտիալի տրանսֆերի համար «Մոնակոյին» վճարել էր 60 միլիոն եվրո։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս