09:49  ,  28 մայիսի, 2024

Ռոնալդուի պատմական ռեկորդը

«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի լավագույն ռմբարկու է դարձել չորս ազգային լիգաներում։

Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում Ռոնալդուն խփեց 35 գոլ՝ դառնալով սաուդյան լիգայի ռեկորդակիր մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» երեք մրցաշրջան եղել է Լա Լիգայի լավագույն ռմբարկու, «Յուվենտուսի» հետ՝ Ա Սերիայի լավագույն ռմբարկու, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 46 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում