00:17  ,  28 մայիսի, 2024

Ռոնալդուի դուբլը (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրում «Ալ Նասրը» տանը մրցեց «Ալ Իթիհադի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

«Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ դարձավ 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում եւ 69-րդ րոպեին։

«Ալ Նասրը» 82 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած «Ալ Հիլյալը» վաստակեց 96 միավոր։ «Ալ Իթիհադը» 5-րդն է՝ 54 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ալ Նասր» - «Ալ Իթիհադ»՝ 4:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն, 45+3, 69, Աբդուլռահման Ղարիբ, 78, 11մ, Մեշարի Ալ-Նեմեր, 90+5 – Ֆարահ Ալ-Շամրանի, 89, Ֆաբինյո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում