23:12  ,  27 մայիսի, 2024

«Ինտերը» պատրաստ է մարզչական աշխատանք առաջարկել Հանդանովիչին

Միլանի «Ինտերի» եւ Սլովենիայի հավաքականի նախկին դարպասապահ Սամիր Հանդանովիչը մտադիր է սկսել մարզչական կարիերա։ «Ինտերը» պատրաստ է իր նախկին խաղացողին առաջարկել աշխատանք ակումբի պատանեկան թիմերից մեկում, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

Սամիր Հանդանովիչը «Ինտերում» հանդես է եկել 2012-2023 թվականներին՝ անցկացնելով 455 հանդիպում, նվաճելով Իտալիայի չեմպիոնի, գավաթակրի, սուպերգավաթակրի տիտղոսները։

Անցած ամռանն «Ինտերից» հեռանալուց հետո Հանդանովիչը այլ թիմում հանդես չի եկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում