21:04  ,  27 մայիսի, 2024

Նադալն առաջին անգամ պարտվեց «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չկարողացավ հաղթահարել Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը։

37-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ պարտվեց 3:6, 6:7 (5:7), 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 6 րոպե։

Նադալը կարիերայում առաջին անգամ պարտվեց «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում։ Նա այս մրցաշարի 14-ակի հաղթող է։

Զվերեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, ֆրանսիացի Ջովանի Մպեթչի Պերիկարի եւ աշխարհի 115-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով